Նորություններ

Գլխավոր»Հրապարակվել է Հայաստանի մասին MONEYVAL զեկույցը

Հրապարակվել է Հայաստանի մասին MONEYVAL զեկույցը

Հունվարի 28-ին ԵԽ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման փորձագետների կոմիտեն (MONEYVAL) հրապարակել է Հայաստանի վերաբերյալ զեկույցը:

Զեկույցում վերլուծվել է Հայաստանի կողմից փողերի լցացման և ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված միջազգային և եվրոպական ստանդարտների կատարումը և առաջարկվել դրանց հակազդեցության համակարգի կատարելագործմանն ուղղված մի շարք քայլեր:

Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համար ամուր իրավական և ինտիտուցիոնալ հիմք է ստեղծված: Գնահատական է տրվում ֆինանսական չարաշահումների դեմ պայքարող Խմբի (FATF) առաջարկություններին համապատասխանությանը և զգալի առաջընթաց է արձանագրվում 2009թ.-ից սկսած Հայաստանի կողմից տեխնիկական գործողությունների կատարման և դրանց` Խմբի առաջարկություններին համապատասխանության հարցում:

Բացի այդ, փաստաթղթում նշվում է, որ Հայաստանը չի հանդիսանում միջազգային կամ տարածաշրջանային ֆինանսական կենտրոն, հետևաբար, դուրս է փողերի լվացման հիմնական ռիսկային գոտուց: 2014թ.-ի ազգային ռիսկի գնահատականը սակայն արձանագրել է իրավախախտումներ, որոնք Հայաստանի համար շատ մեծ վտանգ են ներկայացնում: Դրանց շարքում են. խարդախությունը (այդ թվում` կիբերհանցագործությունը), հարկերից խուսափումը, գողությունը և միջոցների վատնումը: Գնահատականի արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանում փողերի լվացման միջոց են հանդիսանում նաև կոռուպցիան և մաքսանենգությունը:

Հիշեցնենք, որ MONEYVAL թիմի 2015թ. մայիսի Հայաստան այցելության ժամանակ, հայկական ոչ առևտրային կազմակերպությունների և ֆինանսական ու ոչ ֆինանսական ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներից մեկին մասնակցել է նաև Հայկ Հովհաննիսյանը:

Comments are closed.