Նորություններ

Գլխավոր»Հայկ Պողոսյանի նախադեպային հաղթանակը Վարչական…

Հայկ Պողոսյանի նախադեպային հաղթանակը Վարչական…

Սահմանված արագության գերազանցումը կարգավորող օրենքի փոփոխության համաձայն, վարչական տույժ նշանակելիս արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պետք է հանել 10 կմ/ժ, որովհետև սարքի ցուցանիշը կարող է սխալ պարունակել: Մինչ օրենքում այդ փոփոխության ընդունումը, Հայկ Պողոսյանի վստահորդը ենթարկվել է վարչական տույժի սահմանված արագությունը 21 կմ/ժ-ով գերազանցելու համար, ինչը Վարչական դատարանում վիճարկելով, Հայկ Պողոսյանը որպես հիմք նշել է նաև այն փաստը, որ օրենքում նման փոփոխության ընդունումն արդեն նշանակում է, որ արագաչափ սարքերի մոտ սխալանքի հավանականությունը եղել է նաև մինչ այդ: Այսինքն, այնպես չէ, որ արագաչափ սարքերը օրենքի փոփոխությունից հետո նոր պետք է սկսեին թույլ տալ հնարավոր սխալներ:

Այդպիսով, ՀՀ վարչական դատարանը, կասկածի տակ առնելով արագաչափի արձանագրած տվյալի իսկությունը, հիմնվելով առկա ապացույցների վրա բավարարեց Հայկ Պողոսյանի ներկայացրած հակընդդեմ հայցը՝ ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Վճիռը այսպիսով հնարավորություն է տալիս հաջողությամբ բողոքարկել նմանատիպ փաստական հանգամանքներ պարունակող գործերը, քանի որ մինչ օրենքի փոփոխությունը, փաստորեն, արագաչափ սարքերի արձանագրած ցուցանիշներով բոլոր ակտերը պարունակել են «հնարավոր սխալանք»:

Comments are closed.