Նորություններ

Գլխավոր»Հայկ Հովհաննիսյանի և Գագիկ Գրիգորյանի ներկայացրած դիմումը

Հայկ Հովհաննիսյանի և Գագիկ Գրիգորյանի ներկայացրած դիմումը

ՀՀ սահմանադրական դատարանի 16.12.2015թ. որոշմամբ քննության է ընդունվել փաստաբաններ Հայկ Հովհաննիսյանի և Գագիկ Գրիգորյանի դիմումը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթի` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից տված մեկնաբանության սահմանադրականության վերաբերյալ:

Նշված դիմումով ՀՀ սահմանադրական դատարանին ներկայացված իրավական հարցադրումները կարևոր նշանակություն ունեն քաղաքացիական դատավարությունում ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց հայցի ապահովմամբ պատճառվող վնասների հատուցման հայցով դատական պաշտպանության դիմելու իրավական հնարավորության առումով, քանի որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, տվյալ քաղաքացիական գործով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասը մեկնաբանելով գտել է, որ այդ նորմը հայցի ապահովմամբ պատճառված վնասների հատուցման հնարավորություն ընձեռնում է միայն պատասխանողին: Դրանք կարևոր նշանակություն ունեն նաև ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց սեփականության իրավունքի պաշտպանության տեսանկյունից այն պատճառով, որ քաղաքացիական դատավարության շրջանակներում հայցի ապահովմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք ևս կարող են վնասներ կրել:

Comments are closed.