Category : smallslider1

Գլխավոր»Archive by Category "smallslider1"

Հայկ Հովհաննիսյանը` միջազգային արբիտրաժում ներկայացուցչության մասին

Հայկ Հովհաննիսյանն այսօր ելույթ կունենա Երևանի պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի կողմից կազմակերպված «Վեճերի լուծման այլընտրանքային կառուցակարգերը» թեմայով սեմինարին:
Նա կներկայացնի միջազգային արբիտրաժային հաստատություններում ներկայացուցչություն իրականացնելու հիմնական հմտությունները ր կկիսվի իր փորձով

Հովհաննիսյան և գործընկերներ ՍՊԸ դարձել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի լիիրավ անդամ

Հովհաննիսյան և գործընկերներ ՍՊԸ պաշտոնապես ընդգրկվել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամների ռեեստրում:
Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը, միավորում է ավելի քան 100 ընկերությունների ԱՄՆ-ից, Հայաստանից և այլ երկրներից, հանդիսանալով ամենազդեցիկ և ամենամեծ բիզնես համայնքներից մեկը:
Վստահ ենք, որ մեր համագործակցությունը Amcham հետ կլինի արդյունավետ, կաջակցի մեզ առավել խորը հասկանալ օտարերկրյա բիզնեսի կողմից Հայաստանում հանդիպող մարտահրավերները և խնդիրները, քանի որ Հայաստանում օտարերկյա ներդրումների իրավական աջակցությունը հանդիսանում է մեր ընկերության գերակա խնդիրներից մեկը:

Հայկ Հովհաննիսյանը ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի պետական քննական հանձնաժողովի կազմում

Հայկ Հովհաննիսյանը պետական քննական հանձնաժողովի կազմում մասնակցում է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի «քաղաքացիական իրավունք և դատավարություն» մագիստրոսական ծրագրով հեռակա ուսուցման մագիստրոսական աշխատանքների պաշտպանությանը:

Հովհաննիսյան և գործընկերները` նախադեպային միջազգային հաշտարարության (մեդիացիայի) փայլուն ավարտի մասնակից

Հովհաննիսյան և գործընկերներն ուրախ են տեղեկացնել Երևանում տեղի ունեցած միջազգային հաշտարարության (մեդիացիայի) բարեհաջող ավարտի մասին:

Տեղական հայկական ընկերության (որը հաշտարարության գործընթացում ներկայացված էր Հովհաննիսյան, Դումլեր և գործընկերներ փաստաբանական ընկերություններիկոնսորցիումի կողմից) և միջազգային արդյունաբերական կոնգլոմերատներից մեկի միջև մի քանի միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վեճը լուծվեց ՎԱԼԿ (CEDR) Կանոններիհամաձայն իրականացված հաշտարարության արդյունքում` ՎԱԼԿ (CEDR) արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ:

Դանիական ներդրողի գանգատը մասամբ բավարարվեց. խնայվեց ավելի քան 100 մլն դրամ

Հովհաննիսյան և գործընկերների կողմից ներկայացված գանգատի, ապացույցների և իրավական դիրքորոշման արդյունքում հաջողվեց խնայել ավելի քան 100 մլն դրամ գումար

Հայկ Հովհաննիսյանը՝ «Փաստաբանական հմտությունների զարգացումը հաշտարարության գործընթացում» դասընթացի փորձագետ

Եվրոպական միության և Եվրոպայի Խորհրդի ընդհանուր ծրագրի շրջանակներում կազմակերպվող «Փաստաբանական հմտությունների զարգացումը հաշտարարության գործընթացում» դասընթացը մեկնարկեց երեկ: Հայկ Հովհաննիսյանը փաստաբանական համայնքի հետ կիսվում է հաշտարարության բնագավառում իր գիտելիքներով և փորձով, նպաստելով ծրագրի նպատակի իրագործմանը՝ ուժեղացնել Հայաստանում արդարադատական համակարգի անկախությունը, պրոֆեսիոնալիզմը և վտահելիությունը: Հոկտեմբերի 11-ից դասընթացին կմիանա նաև անգլիական CEDR կենտրոնի տնօրեն, փորձագետ Ջեյմս Սաութը:

 

 

Այն ամենն ինչ պետք է իմանալ Ձեր ուղեբեռի ապահովության մասին հանգստի գնալիս

Ամառային հանգստին ընդառաջ Հովհաննիսյան և գործընկերներ թիմը պատրաստել է ուղեբեռի կորստի, ոչնչացման, վնասման և ուշացման հետևանքով պատճառված հնարավոր վնասների փոխհատուցման ընթացակարգի և պատասխանատվության…

Հրապարակվել է Հայաստանի մասին MONEYVAL զեկույցը

Հունվարի 28-ին ԵԽ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման փորձագետների կոմիտեն (MONEYVAL) հրապարակել է Հայաստանի վերաբերյալ զեկույցը: Զեկույցում վերլուծվել է Հայաստանի կողմից փողերի լցացման և ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված միջազգային և եվրոպական ստանդարտների կատարումը և առաջարկվել դրանց հակազդեցության…