Category : Նորություններ

Գլխավոր»Archive by Category "Նորություններ"

Հայցի ապահովման ինստիտուտն այլևս չի լինի իրավունքի չարաշահման գործիք:

Գագիկ Գրիգորյանի՝ վճռաբեկ բողոքի հիման վրա, հերթական անգամ, ՀՀ վճռաբեկ դատարանը (զեկուցող դատավոր Ռուզաննա Հակոբյան, կարծում ենք, որ կոլեգիալ դատարաններում կայացվող որոշումների որակը կախված է նաև զեկուցող դատավորից) 01.06.2018թ. կայացրել է թիվ ՎԴ/5719/05/16 նախադեպային նշանակության որոշումը:
Որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է գործնական նշանակություն ունեցող հետևյալ իրավական դիրքորոշումները:
1. Հայցի ապահովման ինստիտուտը կիրառելի է նաև ճանաչման հայցի հիման վրա հարուցված գործերով՝ անկախ նրանից թե ներկայացված հայցը կատարողական թե ճանաչողական բնույթ ունի:
2. Սեփականության իրավունքի պետական գրանցումն առոչինչ ճանաչելու մասին հայցի հիման վրա հարուցված գործով հայցի ապահովման կիրառման համար անհրաժեշտ վավերապայմանների, այն է՝ դատական ակտի կատարման դժվարեցման կամ անհնարին դարձնելու վտանգի առկայությունը փաստելու համար բավարար չեն սեփականության իրավունքի առարկա գույքի նկատմամբ նախկինում օտարման գործարքներ կատարված լինելու և ներկայում՝ սեփականության իրավունքի ուժով գույքը տնօրինելու հնարավորության հանգամանքները, քանի որ հայցի բավարարման արդյունքը սեփականության իրավունքի պետական գրանցման վարչական ակտի առոչինչ լինելը ճանաչելն է:
Վերջին դիրքորոշման կարևորությունը պայմանվորված էր հետևյալով:
Հաճախ այս կամ այն պատճառով որոշակի անշարժ գույքի սեփականության իրավունքի նկատմամբ անձինք ոչ օրինական հավակնություններ են ունենում (օրինակ՝ գույքը գրավադնում են բանկում՝ վարկային պարտավորությունն ապահովելու համար: Չեն կատարում վարկային պարտավորությունը: Բանկը վարկային պարտավորության դիմաց գույքը վերցնում է ի սեփականություն; Անձը չի ցանկանում հաշտվել գույքի կորստի հետ կամ ցանկանում է հնարավորինս ձգձգել գույքը փաստացի բանկի տիրապետությանը հանձնելը, օրինակ՝ գույքը հնարավորինս օգտագործելու և դրանից եկամուտներ ստանալու նպատակով:): Հավակնություն ունեցող անձինք ցանկանալով խոչնդոտել գույքի սեփականատիրոջ կողմից գույքը տնօրինելը (վաճառել, գրավ դնել, վարձակալության հանձնել և այլն) օգտվում էին ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված վարչական ակտն (այս դեպքում սեփականության իրավունքի պետական գրանցումը) առոչինչ ճանաչելու, ժամկետով չսահմանափակված, հայց ներկայացնելու հնարավորությունից (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մաս և 72-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ա» ենթակետ) և դատարանին միջնորդում էին կիրառել հայցի ապահովման միջոց: Իսկ դատարան էլ, որպես կանոն, բավարարում էր այդ միջնորոդությունը: Դատարանը, որպես հիմք, նշում էր սեփականության իրավունքի առարկա գույքի նկատմամբ նախկինում օտարման գործարքներ կատարված լինելու փաստը (եթե այդպիսին առկա էր լինում) և/կամ ներկայում՝ սեփականության իրավունքի ուժով գույքը տնօրինելու հնարավորությունը, որը սեփականատերը միշտ ունի:
Մինչև ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված որոշումը ստացվում էր, որ ոչ օրինական հավակնություն ունեցող անձը ցանկացած ժամանակ կարող էր անհիմն հայց և հայցի ապահովման միջնորդություն ներկայացնել և խոչնդոտել սեփականատիրոջ կողմից իր գույքը տնօրինելու գործընթացը, քանի որ քննարկվող հայցը (որի հետ ներկայացվում է հայցի ապահովման միջնորդությունը) ներկայացնելը որևէ ժամկետով սահմանափակված չէ, իսկ գույքը տնօրինելու հնարավորություն սեփականատերը միշտ ունի:
Այդպիսով հայցի ապահովման ինստիտուտը օգտագործվում էր իրավունքի չարաշահման նպատակով:
Հույսով ենք, որ այսուհետ ՀՀ վարչական դատարանը կհետևի (քանի որ պարտավոր է) նշված իրավական դիրքորոշմանը և այլևս հայցի ապահովման ինստիտուտը չի օգտագործվի որպես իրավունքի չարաշահման գործիք:

Ֆլեշ զեկույց՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկության նախագծի մասին։

Գնումների կազմակերպման գործընթացում պատվիրատուների կողմից ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռք բերելու գործընթացի հետ կապված հարաբերությունները, այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները…

Հայկ Հովհաննիսյանի հոդվածը Միջազգային առևտրային պալատի տեղեկագրի 2017 թվականի համարում

Միջազգային առևտրային պալատի վեճերի լուծման տեղեկագրի (ICC Dispute Resolution Bulletin) 2017 թվականի համարը հրապարակել է Միջազգային արբիտրաժային դատարանի անդամ Հայկ Հովհաննիսյանի հոդվածը:

Հայկական հետք` նոր զարգացումներ Յուկոսն ընդդեմ Ռուսաստանի գործով

Ամերիկյան դատարանը մերժել է ՅՈՒԿՈՍ-ի նախկին բաժնետերերի պահանջը, համաձայն որի Baker Botts փաստաբանական ընկերությունը պետք է պարտավորեցվեր բացահայտել մի շարք փաստաթղթեր։

Հայկ Հովհաննիսյանը` միջազգային արբիտրաժում ներկայացուցչության մասին

Հայկ Հովհաննիսյանն այսօր ելույթ կունենա Երևանի պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի կողմից կազմակերպված «Վեճերի լուծման այլընտրանքային կառուցակարգերը» թեմայով սեմինարին:
Նա կներկայացնի միջազգային արբիտրաժային հաստատություններում ներկայացուցչություն իրականացնելու հիմնական հմտությունները ր կկիսվի իր փորձով

Վճռաբեկ դատարանը՝ կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետի վերականգնման վերաբերյալ

Գործող օրենսդրության համաձայն դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթը պետք է կատարման ներկայացվի այդ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում («Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-­րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ): Նույն կանոնը նաև վերաբերում է այն դատական ակտերի հարկադիր կատարմանը, որոնք նախատեսում են պարբերական վճարումների կատարում, կամ, օրինակ, կատարում վճիռը ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարի հետո: Իրավակիրառ պրակտիկայում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ հարկադիր կատարման ենթակա վերջնական դատական ակտի կատարումն առանց կատարողական վարույթի հարուցման ընդհատվում է կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար սահմանված մեկ տարվա ժամկետից հետո։

ՎԴ-ն գտել է, որ առկա իրավակարգավորումը չի բխում վերջնական դատական ակտի կատարման պահանջատիրոջ իրավունքի երաշխավորված իրացման համար անհրաժեշտ պայմանների ապահովման պետության պարտականության էությունից։ Դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետների հարցում առկա իրավական խնդիրը լուծելու օրենսդրությամբ նախատեսված միակ միջոցը կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու կառուցակարգն է, որը սահմանված է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով:

ՎԴ-ն արձանագրել է, որ դատարանը պարտավոր է հաշվի առնել կատարողական թերթը կատարման չներկայացնելու հիմքում ընկած բոլոր փաստական հանգամանքները և վերականգնել բաց թողած ժամկետը, եթե դա պայմանավորված է եղել դատական ակտով որոշված պարտավորությունը դատական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից հետո մեկ տարին գերազանցող ժամկետով, կամ պարտապանի կողմից դատական ակտի կամավոր կատարման ընդհատմամբ, երբ պարտատիրոջ կարծիքով սպառվել է դատական ակտի կամավոր կատարման հնարավորությունը։ Նշված մոտեցման ցուցաբերման դեպքում միայն հնարավոր կլինի ապահովել պարտատիրոջ և պարտապանի շահերի հավասարակշռված պաշտպանությունը:

Այսպիսով ՎԴն հանգում է այն եզրակացության, որ որոշ դեպքերում կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը կատարողական թերթ տված դատարանի կողմից պետք է բավարարվի իրավունքի ուժով (ex jure)՝ հաշվի առնեով այդ ժամկետը բաց թողնելու պատճառները։ Ըստ ՎԴ-ի՝ նշված կանոնը գործում է հետևյալ պայմանների միաժամանկյա առկայության դեպքում.

1)         պահանջատերը բաց է թողել այդ կատարողական թերթն առաջին անգամ կատարման ներկայացնելու՝ օրենքով նախատեսված մեկամյա ժամկետը,

2)         կատարողական թերթն առաջին անգամ կատարման ներկայացնելու պահին չի լրացել կատարման ենթակա դատական ակտով սահմանված պարտավորության (ների) կատարման համար սահմանված ժամանակահատվածի ավարտից հետո մեկ տարվա ժամկետը,

3)         առկա է այդ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմում՝ ուղղված այդ կատարողական թերթը տված դատարանին:

 

Աղբյուր` http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=14918173765678680

 

 

 

 

Հովհաննիսյան և գործընկերներ ՍՊԸ դարձել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի լիիրավ անդամ

Հովհաննիսյան և գործընկերներ ՍՊԸ պաշտոնապես ընդգրկվել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամների ռեեստրում:
Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը, միավորում է ավելի քան 100 ընկերությունների ԱՄՆ-ից, Հայաստանից և այլ երկրներից, հանդիսանալով ամենազդեցիկ և ամենամեծ բիզնես համայնքներից մեկը:
Վստահ ենք, որ մեր համագործակցությունը Amcham հետ կլինի արդյունավետ, կաջակցի մեզ առավել խորը հասկանալ օտարերկրյա բիզնեսի կողմից Հայաստանում հանդիպող մարտահրավերները և խնդիրները, քանի որ Հայաստանում օտարերկյա ներդրումների իրավական աջակցությունը հանդիսանում է մեր ընկերության գերակա խնդիրներից մեկը:

Հայկ Հովհաննիսյանը ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի պետական քննական հանձնաժողովի կազմում

Հայկ Հովհաննիսյանը պետական քննական հանձնաժողովի կազմում մասնակցում է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի «քաղաքացիական իրավունք և դատավարություն» մագիստրոսական ծրագրով հեռակա ուսուցման մագիստրոսական աշխատանքների պաշտպանությանը:

Հովհաննիսյան և գործընկերները` նախադեպային միջազգային հաշտարարության (մեդիացիայի) փայլուն ավարտի մասնակից

Հովհաննիսյան և գործընկերներն ուրախ են տեղեկացնել Երևանում տեղի ունեցած միջազգային հաշտարարության (մեդիացիայի) բարեհաջող ավարտի մասին:

Տեղական հայկական ընկերության (որը հաշտարարության գործընթացում ներկայացված էր Հովհաննիսյան, Դումլեր և գործընկերներ փաստաբանական ընկերություններիկոնսորցիումի կողմից) և միջազգային արդյունաբերական կոնգլոմերատներից մեկի միջև մի քանի միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վեճը լուծվեց ՎԱԼԿ (CEDR) Կանոններիհամաձայն իրականացված հաշտարարության արդյունքում` ՎԱԼԿ (CEDR) արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ: