Skip to content Skip to footer

Upcoming Increases in State Court Fees: What You Need to Know

Շուտով կբարձրանան որոշ վեճերով դատարան դիմելու պետական տուրքերը: Մանրամասները՝ ստորև․

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում նախատեսվում է կատարել հետևյալ լրացումները.

1․ Դատարանում պայմանագրի վավերականությունը վիճարկելու նոր դրույքաչափը՝ պայմանագրի գնի 3%, առնվազն 6000 դրամ և առավելագույնը 25 000 000 դրամ։
2․ Վերաքննիչ բողոքարկում՝ պայմանագրի գնի 4%, առնվազն 15 000 դրամ և առավելագույնը 15 000 000 դրամ։
3․ Վճռաբեկ բողոքարկում՝ պայմանագրի գնի 5%, առնվազն 30 000 դրամ և առավելագույնը 10 000 000 դրամ։
4․ Պարզեցված վարույթ՝ նվազագույնը 5000 դրամ։
5․ Դրամական պարտավորություն առաջադրող վարչական ակտի (օր.՝ ՃՈ տուգանք, ՊԵԿ ակտ) վիճարկում՝ (10 000 – 100 000 դրամի դեպքում՝ 5000 դրամ գումարած 10 000 դրամը գերազանցող մասի 1 %-ի չափով)
6․ Ակնհայտ անհիմն հայցադիմում ներկայացնելու դեպքում Դատարանը կարող է լրացուցիչ տուրք գանձել։

Ուշադրություն՝ Կարգավորումները դեռևս ուժի մեջ չեն մտել։

Նախագծին և հիմնավորումներին մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Leave a comment

Office
Armenia Yerevan, Adonts 4/3, “Yeraz” b/c, 3rd floor
Socials
Newsletter

HAP.AM © 2024. All Rights Reserved.