Ծառայություններ

Գլխավոր»Ծառայություններ
Մեր տարածաշրջանում հասարակությունը սկսում է գիտակցել, որ ոչ նյութական ակտիվները ունեն նույնչափ կարևորություն, որչափ նյութականները:
Մենք տրամադրում ենք մասնագիտացված դատավարական աջակցություն (մտավոր սեփականության հետ կապված վեճեր)
Մեր գրասենյակը փորձառու է բաժնետերերի և կառավարման ոլորտի, ֆինանսական խորհրդատուների, կորպորատիվ
Մեր իրավաբանական գրասենյակը խորհրդատվություն է տրամադրում ֆինանսական բոլոր հարցերով:
Մեր իրավաբանական գրասենյակը փորձառու է օտարերկրյա խոշոր ներդրողներին, միջազգային կորպորացիաներին և Հայաստանյան խոշոր գործատուներին խորհրդատվություն տրամադրելու:
Սկսած 1998թ.-ից մեր իրավաբանները եզակի և գործնական փորձառություն ունեն Հայաստանում արտասահմանյան ներդրողներին իրավաբանական աջակցության տրամադրման գործում:
Մենք խորհրդատվություն ենք տրամադրում Հայաստանյան և միջազգային առևտրային իրավունքի վերաբերյալ, ներառյալ՝ տարբեր առևտրային պայմանագրերի կազմում, ինչպիսիք են մատակարարման։
Մեր իրավաբանական գրասենյակի հարկերի գծով մասնագիտացված խումբը զբաղվում է չհայտնաբերված խնդիրների վերհանմամբ և կորպորատիվ հարկերի

Մտավոր սեփականություն/տեղեկատվական տեխնոլոգիաներ

Մեր տարածաշրջանում հասարակությունը սկսում է գիտակցել, որ ոչ նյութական ակտիվները ունեն նույնչափ կարևորություն, որչափ նյութական ակտիվները: Այս ակտիվները կարևոր դերակատարություն ունեն ընկերությունների մրցակցային հաջողության ապահովման գործընթացում: Շատ ընկերություններ ունեն իրենց մտավոր սեփականության կառավարման անհրաժեշտություն: Այս ոլորտում առավել մեծ նշանակույթուն է տրվում մտավոր սեփականության պաշտպանության իրավական միջոցներին: Մեր իրավաբանական գրասենյակը տրամադրում է մտավոր սեփականության պաշտպանության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բազմակողմանի ծառայություններ. •լիցենզային պայմանագրի և մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ իրավունքներն այլ անձի փոխանցելու մասին պայմանագրի կազմում, դրա պայմանների շուրջ բանակցում •ֆրանչայզինգային համաձայնագրեր, հեղինակային պայմանագրեր, ապրանքային նշան, ծրագրային ապահովում մշակելու վերաբերյալ պայմանագեր •նոու-հաու և գաղտնի տեղեկատվություն փոխանցելու մասին պայմանագիր •գաղտնիության մասին համաձայնագրերի և դրույթների մշակում •մտավոր սեփականության օբյեկտների իրավաբանական աուդիտ, ներառյալ ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով •կազմակերպության վերակազմակերպման շրջանակներում մտավոր սեփականության օբյեկտների փոխանցում •ապրանքների ներմուծման և արտահանման դեպքում մտավոր սեփականության օբյեկտների հանդեպ իրավունքների օգտագործում •մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների մաքսային ձևակերպան հետ կապված խորհրդատվություն •գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի արտոնագրման, ինչպես նաև ապրանքային նշանների գրանցման և դրանց պաշտպանության հետ կապված ծառայություններ •ՏՏ օբյեկտների պաշտպանության հետ կապված դիստրիբյուտորական, ծառայությունների մատուցման, գործակալության և այլ պայմանագրերի դրույթների կազմում և ուսումնասիրություն •գովազդի, այդ թվում ինտերնետային գովազդի ոլորտը կարգավորող օրենդրության վերաբերյալ խորհրդատվություն

Վեճերի լուծում/այլընտրանքային լուծում

Թիմի փաստաբանները մասնագիտացած են և փորձված վեճերի այլընտրանքային լուծման բնագավառում՝ մասնավորապես հաշտարարության և արբիտրաժի ոլորտներում:

Մենք տրամադրում ենք մասնագիտացված դատավարական աջակցություն  (մաքսային, հարկային, աշխատանքային, մտավոր սեփականության և ապռողների իրավունքների հետ կապված վեճեր)

  •      Առևտրային վեճեր
  •      Շինարարության և ճարտարապետության հետ կապված վեճեր
  •      Մրցակցային վեճեր
  •      Վեճեր բաժնետերերի միջև
  •      Բանկային վեճեր
  •      Մտավոր սեփականության վեճեր
  •      Ապահովագրություն/վերաապահովագրում
  •      Զրպարտություն/վիրավորանք
  •      Անշարժ գույքի հետ կապված վեճեր
  •      Մաքսային վեճեր
  •      Աշխատանքային վեճեր
  •      Հարկային վեճեր
  •      Պարտքերի գանձման վեճեր

 

Մեր փորձը՝

  • Վստահորդներին բոլոր ատյանների դատարաններում՝ ներառյալ ՀՀ Վճռաբեկ the Supreme Court և Սահմանադրական դատարաններում ներկայացուցչության ապահովում;
  •  Ներպետական դատավարութունում ամենաուժեղ դիրքերը. Հայաստանի մարզերի համարյա բոլոր դատարաններում, Ռուսաստանում և ԱՊՀ-ում վստահորդների ներկայացուցչություն;
  • Միջազգային առևտրային արբիտրաժ (ICC, LCIA, SCC, AAA, Սինգապուրի միջազգային արբիտրաժի կենտրոն, ICAC, և այլն);
  • Կարգավորիչների հետ վեճեր և ձեռնարկատիրական ընկերությունների պաշտպանություն քրեական մեղադրանքներից (Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, Դատախազություն և այլն);
  • Վստահորդներին արդյունավետ աջակցության տրամադրում բոլոր փուլերում դատարանի որշումների կատարման հարցում (օր.՝ Հայաստանում և այլ երկրներում պարտապանի ակտիվների հայտնաբերում և առգրավում, օտարերկրյա որոշումների և միջազգային արբիտրաժային որոշումների ճանաչում և կատարում):

Մտավոր սեփականություն/տեղեկատվական տեխնոլոգիաներ

Թիմը փորձառու է  բաժնետերերի և կառավարման ոլորտի, ֆինանսական խորհրդատուների, կորպորատիվ և պետական մարմինների հետ տարաբնույթ կորպորատիվ հանձնարարականների կատարման  ոլորտում, և տրամադրում են հետևյալ ծառայությունները.

  • Իրավաբանական անձանց միաձուլում և միացում
  • Կորպորատիվ վերակազմակերպում
  • Մասնավոր ներդրումներ
  • Կորպորատիվ ֆինանսներ
  • Բաժանիչ հաշվեկշիռների նախագծում
  • Պատշաճ ընթացակարգ
  • Կորպորատիվ կառավարում
  • Իրավաբանական անձանց հիմնադրում, վերակազմակերպում և լուծարում
  • Լիակատար ընկերակցություններ
  • Կորպորատիվ վեճերի լուծում
  • Կորպորատիվ կենսաթոշակային պլաններ
  • Արժեթղթեր/կապիտալի շուկաներ
  • Անվճարունակություն/սնանկություն
  • Մրցակցություն և հակամրցակցային քաղաքականություն

Բանկային և ֆինանսական
իրավունք

Մեր իրավաբանական գրասենյակը խորհրդատվություն է տրամադրում ֆինանսական բոլոր հարցերով: Մասնավորապես՝  առևտրային ֆինանսներ, ակտիվների արժեթղթավորում,  պարտքի թարմացում, պետական և մասնավոր սեփականաշնորհման ֆինանսներ, ակտիվների ֆինանսավորում, ծրագրային ֆինանսավորում, անշարժ գույքի ֆինանսներ, վերակազմակերպում և անվճարունակություն, հարկային ֆինանսներ:

Աշխատանքային իրավունք և զբաղվածություն

Մեր իրավաբանական գրասենյակը փորձառու է օտարերկրյա խոշոր ներդրողներին, միջազգային կորպորացիաներին և Հայաստանյան խոշոր գործատուներին խորհրդատվություն տրամադրելու և բոլոր աշխատանքային հարցերով ներկայացնելու գործում:

Խորհրդատվություն ենք տրամադրում վստահորդներին աշխատանքային իրավունքի ցանկացած հարցերի վերաբերյալ, որոնք կարող են առաջանալ ամենօրյա ձեռնարկատիրական գործունեության ընթացքում: Աշխատանքային փաստաթղթերի կազմման պատշաճ ընթացակարգի վերաբերյալ պոտենցիալ ռիսկերը հայտնաբերելու և նվազեցնելու համար, հաշվի առնելով վստահորդի ձեռնարկատիրական գործունեության ոլորտը, առաջարկություններ ենք տրամադրում աշխատանքային օրենսդրության դրույթների ամենաարդյունավետ կիրառման համար և ապահահովում ենք խոշոր համապարփակ ծրագրերի աջակցություն:

Սերտորեն աշխատում ենք մեր իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների  կադրերի բաժինների հետ: Աշխատանքային իրավունքի խնդիրները հատվում են մտավոր սեփականության  պաշտպանության, գաղտնի տեղեկատվության, ընկերության պաշտոնյանրի պատասխանատվության և այլ ոլորտների հետ:

Մեր ծառայությունները.

  • Ամենօրյա խնդիրների վերաբերյալ խորհրդատվություն
  • Միաձուլման և ձեռքբերմանգործարքների աշխատանքային և կենսաթոշակային ասպեկտները
  • Աշխատանքային փաստաթղթերի կազման պատշաճ ընթացակարգ
  • Բոլոր տեսակի պայմանագրերի և ներքին կանոնակարգերի մշակում
  • Աշխատանքային հարաբերությունների վերակազմակերպում և հաստիքների կրճատումներ
  • Աշխատավարձեր և հավելավճարներ
  • Գլխավոր կառավարիչների աշխատանքի ընդունում (խորհրդատվություն, մեդիացիա և դատական պաշտպանություն)
  • Լրացուցիչ խրախուսիչ ծրագրեր, բաժնետոմսերի ձեռքբերման տարբերակների մշակում
  • Կորպորատիվ կենսաթոշակային պլաններ
  • Աշխատանքային վեճերի լուծում դատական և արտադատական կարգով
  • Պետական մարմինների կողմից աուդիտորական ստուգումներ իրականացնելու ժամանակ աջակցության ցուցաբերում, դատական պաշտպանություն
  • Աութսորսինգ և աութսթաֆինգ
  • Արհմիությունների հետ հարաբերություններ, կոլեկտիվ բանակցություններ
  • Արդյունաբերական անվտանգություն
  • Նյութական պատասխանատվություն, վնասների հատուցում
  • Գաղտնի տեղեկատվության պաշտպանություն
  • Աշխատանքային կոնֆլիկների քննություն (whistle-blowing)
  • Անձնական տեղեկատվություն
  • Օտարերկրյա քաղաքացիների աշխատանքային հարցեր

Առևտրային իրավունք

Խորհրդատվություն է տրամադրվում Հայաստանյան և միջազգային առևտրային  իրավունքի վերաբերյալ, ներառյալ՝ տարբեր առևտրային պայմանագրերի կազմում, ինչպիսիք են մատակարարման, աոուվաճառքի, լիցենզավորման, գործակալության և էլեկտրոնային առևտրի պայմանագրեր:

Մեր փորձը ներառում է.

  • Միջազգային ապրանքների մատակարարումը (դիստրիբյուտորական ցանցերի ձևավորում և զարգացում, դիստրիբուցիայի պայմանագրերի կազմում)
  •  Միջազգային առուվաճառք (ներկրման և արտահանման գործարքներ)
  • Գործակալության, համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության (ֆրանչայզինգի) և մարկետինգի պայմանագրերի վերաբերյալ բանակցությունների վարում և իրավական խորհրդատվության տրամադրում
  • Լոգիստիկա (ֆրախտի պայմանագրեր, պահեստային պահատվության պայմանագրեր, միջազգային փոխադրման պայմանագրեր)
  •  Ապահովագրում և վերաապահովագրում
  •  Կոնցեսիոն պայմանագրերի աութսորսինգ
  • Պարտքի թարմացում (վերանայում, վարկային և իրավական ռիսկերի նվազեցում, գրավ)
  • Ֆինանսական վարձակալության  (լիզինգի) պայմանագրեր (կազմում, կնքում, փոփոխում կամ դադարեցում)
  •  Լիցենզավորում/սերտիֆիկացիա
  •  Ներքին քաղաքականություն, ներառյալ փողերի լվացման արգելք և հակակոռուպցիոն կաննոներ
  • Վճարումներ բջջային փոխանցումների միջոցով
  •  Էլեկտրոնային առևտուր (online վաճառք, էլեկտրոնային վճարման համակարգեր)

Վստահորդի ներկայացուցչությունը իշխանությունների
հետ հարաբերւթյուններ հաստատելու գործընթացում

Մեր իրավաբանական գրասենյակի հարկերի գծով մասնագիտացված խումբը զբաղվում է չհայտնաբերված խնդիրների վերհանմամբ և կորպորատիվ հարկերի, ԱԱՀ-ի, մաքսային և անձնական սեփականության ոլորտներում մարտահրավերների հաղթահարմամբ:

Մենք աշխատում ենք հարկերի ոլորտում ծագող խնդիրների հետ, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ անհատի կամ ընկերության ֆինանսական ստորին շեմի վրա: Սա ներառում է վստահորդների համար ավելի բարենպաստ ֆինանսական վիճակի ապահովման համար պայմանների ստեղծում, որն իրենից ներկայացնում է՝

  • Եկամտային աճի ապահովում, որի նպատակն է օգնել վստահորդներին բարձրացնել իրենց գործունեության եկամտաբերությունը ողջամիտ հարկային պլանավորման միջոցով,
  • Գործարքների արժեքի բարձրացում՝ օգնելով վստահորդներին նվազեցնել կանխիկ գումարի և արժեթղթերի փոխանցումների վրա հարկերի բացասական ազդեցությունը,
  • Հարկատուների շահերի պաշտպանություն հարկային և մաքսային պետական մարմինների հետ հարաբերություններում՝ սկսած պաշտպանության մարտավարության մշակումից մինչև ՀՀ դատարաններում ներկայացչության ապահովմամբ:
  • Կորպորատիվ կառույցների նախագծում և վերամշակում՝ փոխանցումների արժեքային խնդիրների լուծման և ձեռնարկատիրական գործունեության վրա հարկերի բացասական ազդեցության նվազման համար:
  •  Անձնական և ընտանեկան հարստության պահպանում և ավելացում՝ օգնելով վստահորդներին պահպանել իրենց կապիտալը, իրականացնել իրավահաջորդության պլանավորումը և իրենց ձեռնարկատիրական ընկերությունների վաճառքը:

Հանդիսանալով ՀՀ հարկային ոլորտում մասնագիտացված ընկերություն՝ մեր գրասենյակը քաջատեղյակ է, որ դատավարությունը անխուսափելի է ՀՀ հարկային ոլորտի հետ առնչվելու դեպքում: Հայաստանի հարկային մարմինները հայտնի են հարկային ստուգումների ժամանակ ֆիսկալ ուղղվածություն ունենալու համար:

Հիմնվելով համապատասխան դատական պրակտիկայի ուսումնասիրության արդյունքում ստացված եզրակացությունների վրա, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում հաշվի առնելով հակակոռուպցիոն և քաղաքացիական իրավունքի խնդիրները, մենք պաշտպանում ենք մեր դիրքորոշումները:

Հարկային ոլորտում մեր պրակտիկային զուգահեռ, մաքսային իրավունքով զբաղվող մեր թիմը խորհրդատվություն է տրամադրում վստահորդներին միջազգային առևտրի և ներկրման/արտահանման ոլորտներում: Մենք անընդմեջ կատարելագործում ենք մեր գիտելիքները և փորձը մաքսային իրավունքի ոլորտում, քանի որ ակնկալում ենք օրենսդրական փոփոխություններ կապված Հայաստանի՝ Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի և Բելառուսի հետ Մաքսային միություն մտնելու հանգամանքի հետ: Մեր մաքսային իրավունքի մասնագետների կողմից տրամադրվող պրակտիկ լուծումները հիմնված են մաքսային և հարկային վեճերի ոլորտում խորը փորձի վրա:

Մեր մասնագետներից բացի մենք նաև սերտ համագործակցում ենք տարբեր երկրների շուրջ 40 տարբեր իրավաբանական գրասենյակների հետ, ներառյալ՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում բոլոր հիմնական հարկային իրավասու դերակատարների հետ, ինչպիսիք են Նիդեռլանդները, Լյուքսեմբուրգը, Շվեցարիան, Կիպրոսը և այլոք:

Ընկերության հարկային իրավունքի մասնագետները մասնագիտացած են և շարունակում են իրենց մասնագիտացման կենտրոնում պահել ճանաչում չստացած խնդիրների վերհանման ու բարդ ռազմավարական մասնավոր հարկային, ԱԱՀ, մաքսային և այլ խնդիրների համար լուծումների կիրառման անհրաժեշտությունը:

Մեր խորհրդատվությունը երաշխավորված է այն փաստով, որ թիմը մշտապես կիրառում է գործին առընչվող դատական պրակտիկայից ստացված փորձը և հղում կատարում հակամենաշնորհային և անհրաժեշտության դեպքում քաղաքացիական իրավունքի խնդիրներին:

Հարկային մասնագետների հետ սերտ աշխատում են մեր մաքսային մասնագետները, ովքեր խորհրդատվություն են տրամադրում միջազգային առևտրի և ներմուծման/արտահանման գործընթացների հետ առնչվող գործերի շրջանակներում:

Ի հավելումն մեր թիմի մասնագետներին, աշխատում ենք 40 տարբեր երկրների մի քանի իրավաբանական ընկերությունների հետ, ներառյալ՝ ՌԴ, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ, Շվեյցարիա, Կիպրոս և այլն:

Comments are closed.