Խորհրդատու

Գլխավոր»Խորհրդատու
htunyan-2

Հարություն Թունյանը հանդիսանում է պետական գնումների բնագավառում առաջատար մասնագետներից մեկը: Նա ունի առավել քան 18 տարվա փորձ  գնումների և տենդերների ոլորտում: Հանդիսանալով պետական գնումների մասնագետ, Հարությունը ունի խորը գիտելիքներ գնումների գործընթացի վերաբերյալ և իրականացրել է տենդերներ տարբեր տենդերների սկզբունքների և ստանդարների հիման վրա: Նա աշխատել է Ֆինանսների և Էկոնոմիկայի Նախարարությունում,  «Գնումների Աջակցման Կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում և «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի » ՊՈԱԿ-ում: Թունյանը ունի խորը տեսական և գործնական փորձ  օրենքների, կառավարության որոշումների նախագծման և Հանրային-մասնավոր համագործակցության նախագծի զարգացման համար անհրաժեշտ  գործարքների  հետ կապված բանակցությունների:

Իր կարիերայի ընթացքում Հարությունը  խորհրդատվություն է մատուցել բազմաթիվ ազգային և անդրազգային կազմակերպություններին, ինչպես նաև Հայաստանի Կառավարությանը տարբեր համակարգերում:

Comments are closed.