Փաստաբան

Գլխավոր»Փաստաբան
Фото 11.05.2018, 11 35 39

Ավագ Փաստաբան

Գագիկ Գրիգորյանը միացել է «Հովհաննիսյան և գործընկերներ» ՍՊԸ-ին  ընկերության հիմնադրման պահից: Մասնագիտացած է քաղաքացիական, մունիցիպալ, բանկային/ֆինանսական, աշխատանքային և մաքսային իրավունքի ոլորտներում: Գագիկը փորձառու է նաև դատական վեճերի գործընթացում:

Մասնակցել է բարդ իրավական գործարքների, վեճերի և բիզնես մոդելների վերլուծման ու հետազոտության և լուծումների մշակման գործընթացների:

Ավարտել է Երևանի Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով դիպլոմավորված մասնագետի որակավորում:

Նախկինում աշխատել է ՀՀ Վերաքննիչ դատարանում որպես դատավորի օգնական, առաջին կարգի մասնագետ Ալավերդիի քաղաքապետարանի եկամուտների հավաքագրման բաժնում և զբաղվել է իրավական ակտերի հետազոտմամբ, վերլուծությամբ և իրավական փաստաթղթերի պատրաստմամբ:

Հանդիսանում է նաև CEDR որակավորմամբ հաշտարար և դատական հաշտարար՝ լիցենզավորված ՀՀ Արդարադարության նախարարության կողմից:

Comments are closed.