Authoradmin

Գլխավոր»Articles Posted by admin

Հայցի ապահովման ինստիտուտն այլևս չի լինի իրավունքի չարաշահման գործիք:

Գագիկ Գրիգորյանի՝ վճռաբեկ բողոքի հիման վրա, հերթական անգամ, ՀՀ վճռաբեկ դատարանը (զեկուցող դատավոր Ռուզաննա Հակոբյան, կարծում ենք, որ կոլեգիալ դատարաններում կայացվող որոշումների որակը կախված է նաև զեկուցող դատավորից) 01.06.2018թ. կայացրել է թիվ ՎԴ/5719/05/16 նախադեպային նշանակության որոշումը:
Որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է գործնական նշանակություն ունեցող հետևյալ իրավական դիրքորոշումները:
1. Հայցի ապահովման ինստիտուտը կիրառելի է նաև ճանաչման հայցի հիման վրա հարուցված գործերով՝ անկախ նրանից թե ներկայացված հայցը կատարողական թե ճանաչողական բնույթ ունի:
2. Սեփականության իրավունքի պետական գրանցումն առոչինչ ճանաչելու մասին հայցի հիման վրա հարուցված գործով հայցի ապահովման կիրառման համար անհրաժեշտ վավերապայմանների, այն է՝ դատական ակտի կատարման դժվարեցման կամ անհնարին դարձնելու վտանգի առկայությունը փաստելու համար բավարար չեն սեփականության իրավունքի առարկա գույքի նկատմամբ նախկինում օտարման գործարքներ կատարված լինելու և ներկայում՝ սեփականության իրավունքի ուժով գույքը տնօրինելու հնարավորության հանգամանքները, քանի որ հայցի բավարարման արդյունքը սեփականության իրավունքի պետական գրանցման վարչական ակտի առոչինչ լինելը ճանաչելն է:
Վերջին դիրքորոշման կարևորությունը պայմանվորված էր հետևյալով:
Հաճախ այս կամ այն պատճառով որոշակի անշարժ գույքի սեփականության իրավունքի նկատմամբ անձինք ոչ օրինական հավակնություններ են ունենում (օրինակ՝ գույքը գրավադնում են բանկում՝ վարկային պարտավորությունն ապահովելու համար: Չեն կատարում վարկային պարտավորությունը: Բանկը վարկային պարտավորության դիմաց գույքը վերցնում է ի սեփականություն; Անձը չի ցանկանում հաշտվել գույքի կորստի հետ կամ ցանկանում է հնարավորինս ձգձգել գույքը փաստացի բանկի տիրապետությանը հանձնելը, օրինակ՝ գույքը հնարավորինս օգտագործելու և դրանից եկամուտներ ստանալու նպատակով:): Հավակնություն ունեցող անձինք ցանկանալով խոչնդոտել գույքի սեփականատիրոջ կողմից գույքը տնօրինելը (վաճառել, գրավ դնել, վարձակալության հանձնել և այլն) օգտվում էին ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված վարչական ակտն (այս դեպքում սեփականության իրավունքի պետական գրանցումը) առոչինչ ճանաչելու, ժամկետով չսահմանափակված, հայց ներկայացնելու հնարավորությունից (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մաս և 72-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ա» ենթակետ) և դատարանին միջնորդում էին կիրառել հայցի ապահովման միջոց: Իսկ դատարան էլ, որպես կանոն, բավարարում էր այդ միջնորոդությունը: Դատարանը, որպես հիմք, նշում էր սեփականության իրավունքի առարկա գույքի նկատմամբ նախկինում օտարման գործարքներ կատարված լինելու փաստը (եթե այդպիսին առկա էր լինում) և/կամ ներկայում՝ սեփականության իրավունքի ուժով գույքը տնօրինելու հնարավորությունը, որը սեփականատերը միշտ ունի:
Մինչև ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված որոշումը ստացվում էր, որ ոչ օրինական հավակնություն ունեցող անձը ցանկացած ժամանակ կարող էր անհիմն հայց և հայցի ապահովման միջնորդություն ներկայացնել և խոչնդոտել սեփականատիրոջ կողմից իր գույքը տնօրինելու գործընթացը, քանի որ քննարկվող հայցը (որի հետ ներկայացվում է հայցի ապահովման միջնորդությունը) ներկայացնելը որևէ ժամկետով սահմանափակված չէ, իսկ գույքը տնօրինելու հնարավորություն սեփականատերը միշտ ունի:
Այդպիսով հայցի ապահովման ինստիտուտը օգտագործվում էր իրավունքի չարաշահման նպատակով:
Հույսով ենք, որ այսուհետ ՀՀ վարչական դատարանը կհետևի (քանի որ պարտավոր է) նշված իրավական դիրքորոշմանը և այլևս հայցի ապահովման ինստիտուտը չի օգտագործվի որպես իրավունքի չարաշահման գործիք:

Ֆլեշ զեկույց՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկության նախագծի մասին։

Գնումների կազմակերպման գործընթացում պատվիրատուների կողմից ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռք բերելու գործընթացի հետ կապված հարաբերությունները, այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները…

«Օրենքի տառը». «Գնումների մասին» ՀՀ օրենք

  • Խմբագրված է 13/02/2018
  • Categorized In Բլոգ
  • Written By

«Օրենքի տառը» շարքի երրորդ հաղորդման թեման ՀՀ «Գնումների մասին» նոր օրենքն է: Ինչո՞վ էր պայմանավորված «Գնումների մասին» նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը, ինչպիսի՞ հիմնական փոփոխություններ է պարունակում նոր օրենքը, ի՞նչ է «Գնումների բողոքարկման» խորհուրդը …

«Օրենքի տառը». Դատական նոր օրենսգիրք

  • Խմբագրված է 13/02/2018
  • Categorized In Բլոգ
  • Written By

«Օրենքի տառը» շարքի առաջին հաղորդման թեման ՀՀ Դատական նոր օրենսգրքի նախագիծն է: Փաստաբան Հայկ Հովհաննիսյանը պատասխանում է հարցին, թե ինչու է առաջացել նոր Դատական օրենսգրքի անհրաժեշտությունը…

«Օրենքի տառը». ՀՀ ՔԴ նոր Օրենսգիրքը

  • Խմբագրված է 13/02/2018
  • Categorized In Բլոգ
  • Written By

«Օրենքի տառը» շարքի նոր հաղորդման թեման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծն է: Ինչո՞վ է պայմանավորված ՀՀ ՔԴ նոր Օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը, ինչպիսի՞ առաջնային ուղղություններ է որդեգրել ՀՀ ՔԴՕ նախագիծը…

«Օրենքի տառը». «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենք

  • Խմբագրված է 13/02/2018
  • Categorized In Բլոգ
  • Written By

«Օրենքի տառը» շարքի նոր հաղորդման թեման «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքն է: Որ՞ն է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նպատակը, ինչ՞ է անձնական տվյալը, և ինչ՞ է նշանակում անձնական տվյալների մշակում…

«Օրենքի տառը». «Առևտրային արբիտրաժի մասին» օրենք

  • Խմբագրված է 12/02/2018
  • Categorized In Բլոգ
  • Written By

«Օրենքի տառը» շարքի նոր հաղորդման թեման «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքն է: Ի՞նչ է արբիտրաժը, որո՞նք են արբիտրաժի առավելությունները դատարանի համեմատ, արդյո՞ք արբիտրաժային վճիռները կարող են հարկադիր կատարվել Հայաստանում…

«Օրենքի տառը». Հաշտարարություն

  • Խմբագրված է 12/02/2018
  • Categorized In Բլոգ
  • Written By

«Օրենքի տառը» շարքի երկրորդ հաղորդման թեման Հաշտարարությունն է: Ի՞նչ է հաշտարարությունը, կա՞ արդյոք ՀՀ-ում հաշտարարության վերաբերյալ օրենսդրություն, ինչո՞ւ և ե՞րբ կարելի է դիմել հաշտարարին: Ի վերջո, արդյո՞ք հաշտության համաձայնությունն ունի իրավաբանական ուժ: Այս հարցերին պատասխանում է փաստաբան…

Սանկցիան մտրակ է դատավորի ձեռքին. Հայկ Հովհաննիսյան

  • Խմբագրված է 08/02/2018
  • Categorized In Բլոգ
  • Written By

ՀՀ Փաստաբանների Պալատում այսօր հավաքվել էին դատադուլի և մամլո ասուլիսի` բողոքելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում դատական տուգանքի ներմուծման դեմ։ Նշված տուգանքը տեղ էր գտել ՀՀ դատական օրենսգրքի նախագծում, սակայն հետագայում հանվել էր …

Վճռաբեկ դատարանը անդրադարձել է կետանցված աշխատավարձի նկատմամբ ՀՀ ՔՕ 411-րդ հոդվածի կիրառելիության հարցին:

Վճռաբեկ դատարանը անդրադարձել է կետանցված աշխատավարձի նկատմամբ ՀՀ ՔՕ 411-րդ հոդվածի կիրառելիության հարցին: Գործող օրենսդրության համաձայն ուրիշի դրամական միջոցներն ապօրինի…