Խորհրդատու

Գլխավոր»Խորհրդատու
Ara

Խորհրդական։ Քրեական իրավունքի մասնագետ

Արա Սարգսյանը ՀԱՊ թիմին է միացել 2017-ից։ Մասնագիտացված է տնտեսական, անձի դեմ ուղղված հանցագործությունների, վարչական, ժառանգական իրավահարաբերությունների ոլորտներում:

1982-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, ավարտել ուսումը 1989-ին՝ ստանալով իրավագետի որակավորում։

1989-2005թթ. աշխատել է ՀՀ Դատախազության համակարգում, որպես դատախազության քննիչ, դատախազի օգնական, ավագ քննիչ,շրջանի դատախազ, մարզի դատախազի ավագ օգնական, մարզի դատախազի տեղակալ: Արդարադատության երկրորդ դասի խորհրդական՝ փոխգնդապետ:

2006-2012թթ. աշխատել է Գյումրու քաղաքապետարանում, որպես իրավաբանական բաժնի պետ: Համայնքային ծառայության 3-րդ դասի խորհրդական:

2012թ. առ այսօր հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան:

Comments are closed.