Մեր մասին

Գլխավոր»Մեր մասին

Ընկերությունը Երևանում իր գործունեությունը սկսել է 2013թ. և հիմնադրվել է Հայկ Հովհաննիսյանի կողմից, ով ավելի քան 17 տարի իր գործունեությունն է ծավալում փաստաբանության և իրավունքի ոլորտում:

Ընկերությունն արդեն ապահովել է իր դիրքը որպես շուկայում առաջատար՝ շնորհիվ փորձառու մասնագետների թիմի, ովքեր մասնագիտացած են բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, բանկային գործունեության, ավիացիայի, հեռուստատեսության, կապի, հյուրանոցային ծառայությունների և շինարարության ոլորտներում կիրառելի իրավունքի բնագավառում: Ընկերության գործունեության հիմնական ուղղությունը Հայաստանում և արտասահմանում գործող կամ շահեր ունեցող առևտրային կազմակերպություններին իրավախորհրդատվության տրամադրումն է:
Թիմի պրակտիկան մինչ այսօր հասցրել է ներառել տարբեր ոլորտներում ծավալվող բազմազան գործարքներում հաջողակ լուծումներ ապահովող խորհրդատվություն և դատական ներկայացուցչություն:

Ի հավելումն հմուտ դատական ներկայացուցչության պրակտիկային, թիմն իրականացնում է թե՛ կորպորատիվ հաճախորդների առօրյա խորհրդատվություն, թե՛ երկարաժամկետ ու կարճաժամկետ նախագծեր, որոնց թվում արդեն իրականացվել են կազմակերպությունների վերակազմակերպումներ, իրավաբանական կարծիքների տրամադրում այնպիսի ոլորտներում ինչպիսիք են հարկային և ավիացիոն ոլորտները, ինչպես նաև ամբողջական իրավաբանական աջակցություն բանկի բաժնետոմսերի առուվաճառքի, կազմակերպությունում օրենսդրական փոփոխությունների ներդրման հարցում ևլն:
Ընկերությունը տրամադրում է նաև իրավաբանական ծառայությունների ամբողջական փաթեթ, որն անհրաժեշտ է բիզնեսի նախնական ներդրման փուլում, զբաղվածության և ներգաղթի խնդիրների առաջացման դեպքում: Տրամադրվում է նաև խորհրդատվություն Հայաստանում և արտերկրում բարդ վերակազմակերպումների ու ձեռքբերումների և համատեղ ձեռնարկության գործարքների շրջանակներում:

Թիմի արտաքին խորհրդատուները արտասահմանյան հանրահայտ ուսումնական հաստատությունների շրջանավարտներ են և մասնագիտացած են միջազգային հարաբերությունների, ֆինանսների ոլորտներում: Որպես թիմ մի քանի տարվա պրակտիկայի ընթացքում թիմի անդամներից շատերը հասցրել են մասնագիտանալ վեճերի այլընտրանքային լուծման բնագավառում, մասնավորապես՝ հաշտարարության և արբիտրաժի (այդ թվում՝ միջազգային արբիտրաժի) բնագավառներում, ստանալով որակավորման սերտիֆիկատներ տեղի պետական և միջազգային մարմինների կողմից: Հետագա փորձը ոլորտում նպաստել է ոլորտում նրանց գիտելիքների խորացմանը:

Comments are closed.