Փաստաբան

Գլխավոր»Փաստաբան
Mariam-Mkrtichyan_pers

Ավագ Փաստաբան

Մարիամ Մկրտիչյանը միացել է «Հովհաննիսյան և գործընկերներ» ՍՊԸ-ին 2013թ. դեկտեմբեր ամսին: Մինչ այդ նա աշխատել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ում, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում որպես իրավախորհրդատու:

Մարիամը մասնագիտացած է կորպորատիվ իրավունքի, վարչական իրավունքի և դատավարության, մտավոր սեփականության, ընտանեկան, աշխատանքային իրավունքի ինչպես նաև վեճերի այլընտրանքային լուծման բնագավառներում:

Բացի հաճախորդներին ամենօրյա իրավական խորհրդատվության տրամադրումից, Մարիամը զբաղվել է իրավական կառուցվածքների ստեղծմամբ և առևտրային կազմակերպությունների կապալառուների միջև պայմանագրերի շուրջ բանակցությունների անցկացմամբ:

Իրավունքի մագիստրոսի աստիճանը ստացել է Հայաստանի ամերիկյան համալսարանից (ՀԱՀ): Ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը` ստանալով իրավունքի բակալավրի աստիճան:

2015թ. Հունիս-հուլիս ամիսներին Մարիամը մասնակցել և հաջողությամբ ավարտել է Վեճերի այլընտրանքային լուծում՝ մեդիացիայի տեսություն և հմտություններ թեմայով դասընթացին, որը կազմակերպվել է Կենտրոնական եվրոպական համալսարանի կողմից Բուդապեշտ քաղաքում:

2015թ. ապրիլի 25-ից Մարիամը հանդիսանում է լիցենզավորված փաստաբան:

Մարիամը հանդիսանում է CEDR որակավորմամբ հաշտարար և դատական հաշտարար՝ լիցենզավորված ՀՀ Արդարադատության նախարարության կողմից:

Comments are closed.