Փաստաբան

Գլխավոր»Փաստաբան
aa

Հայկ Պողոսյանը «Հովհաննիսյան և գործընկերներ» ընկերությանը միացել է հիմնադրման պահից:

Մասնագիտացած է մասնավոր, վարչական իրավունքի և դատավարության, մտավոր սեփականության և աշխատանքային իրավունքի ոլորտներում:

Ներկայացնում է հաճախորդներին բարդ հարկային, հակամրցակցային վեճերի գործընթացներում ՀՀ վարչական դատարանում: Նրա փորձը ներառում է մասնավոր հաճախորդներին իրավախորհրդակցության տրամադրումը առևտրային, աշխատանքային, հակամրցակցային իրավունքի ոլորտում և լիցենզավորման գործընթացներում, մասնավոր բիզնեսի փաստաթղթաբանության, ներառյալ՝ կանոնադրությունների, ենթաօրենսդրական ակտերի պատրաստում և մասնավոր վերակազմակերպումների գրանցում և կազմակերպում:

Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը և այժմ շարունակում է կրթությունը մագիստրատուրայում:

Նախկինում աշխատել է«Դավիթ և Վիկտոր գրուպ» և «AM» իրավաբանական ընկերություններում:
Հայկը հանդիսանում է CEDR որակավորմամբ հաշտարար և դատական հաշտարար՝ լիցենզավորված ՀՀ Արդարադատության նախարարության կողմից:

2016թ. ապրիլից Հայկը հանդիսանում է արտոնագրված փաստաբան և ՀՀ Փաստաբանների պալատի անդամ:

Comments are closed.