Փաստաբան

Գլխավոր»Փաստաբան
Anna

Ավագ Փաստաբան

Աննա Մարգարյանը վերջերս է համալրել Հովհաննիսյան և գործընկերներ թիմի կազմը: Իրավագիտության բակալավրի աստիճանն Աննան ստացել է Գլաձորի համալսարանում և շարունակել կրթությունը Մանչեսթերի համալսարանում, ստանալով միջազգային գործարար իրավունքի վկայական: Մինչ Հովհաննիսյան և գործընկերներ թիմին միանալը, Աննան աշխատել է Բիզնես Լիդեր Հոլդինգ, Անդակո, Պարմա ՍՊԸ-ում, Գրանդ Քենդի ՍՊԸ-ում, Մոսկվայում գործող Վիսոտա ՍՊԸ-ում, HSBC բանկ Հայաստանում և այլն: Ի հավելումն տեղի ընկերություններում ունեցած մեծ փորձին, Աննան աշխատել է Անգլիայում՝ պայմանագրային իրավունքի ոլորտում, ձեռք բերելով համապատասխան փորձ, որն այժմ կիրառում է տարբեր գործարքներ իրականացնելիս: Աննան մասնագիտացած է մասնավոր, առևտրային, հարկային իրավունքի, վարչական իրավունքի և դատավարության, ինչպես նաև աշխատանքային իրավունքի և մտավոր սեփականության իրավունքի ոլորտներում և փորձառու է պետական մարմիններում, դատարաններում և հասարակական կազմակերպություններում ներկայացուցչության բնագավառում: Աննայի հետաքրքրության շրջանակներում են հարկային իրավունքն ու դատավարությունը, ինչպես նաև ՏՏ ոլորտի իրավունքը:

Comments are closed.