Խորհրդատու

Գլխավոր»Խորհրդատու
Albina Nazaryan

Խորհրդատու

Ալբինա Նազարյանը «Հովհաննիսյան և գործընկերներ» թիմին միացել է 2014 թ.-ի ապրիլ ամսից: Նա իր կրթական ճանապարհը սկսել է «Գլաձոր» համալսարանի Միջազգային Հարաբերություններ ֆակուլտետից: Այնուհետև մագիստրոսի կոչում է ստացել Հայաստանի Ամերիյան Համալսարանի իրավաբանության ֆակուլտետում:

Ալբինան մասնակցել է միջազգային սեմինարների, մասնավորապես «Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության» կողմից կազմակերպված, Ժնևում (Շվեյցարիա), 2002 թ. Բիշկեկում (Ղրղզստան) և Երևանում, 2004-ին Ռոբերտ Շումանի անվան համալսարանում, Ստրասբուրգում (Ֆրանսիա) և 2005-ին Ներքին շուկայի հարմոնիզացիայի գրասենյակում, Ալիկանտեում (Իսպանիա):

Ալբինա Նազարյանը աշխատել է ՀՀ Արտոնագրային վարչության ապրանքային նշանների բաժնում որպես փորձագետ, այնուհետև` ավագ փորձագետ, հետագայում`գլխավոր փորձագետ և բաժնի պետի տեղակալ, 1997-1999 թթ.` Դեռահասների հայկական մշակութային զարգացման ՀԿ փոխնախագահ, 2006-ին եղել է ՀՀ մտավոր սեփականության բողոքարկման խորհրդի անդամ և ՀՀ Արտոնագրային վարչության ապրանքային նշանների բաժնի պետ: 2006-2010 թթ. Ալբինան եղել է հայկական մի շարք առևտրային և հեռուստատեսային ընկերությունների իրավախորհրդատու մտավոր սեփականության հարցերով, 2007 թ. «Հայաստանի Ամերիկյան Համալսարանում» Իրավաբանական ֆակուլտետում մտավոր սեփականության իրավունքի դասախոս: 2008թ.-ից մինչ այսօր Ալբինան մտավոր սեփականության իրավունքի և անբարեխիղճ մրցակցություն և բրենդինգ առարկաների դասախոս է «Գլաձոր» համալսարանում, ինչպես նաև տրամադրում է բրենդինգի և մարքեթինգի խորհրդատվություն և աշխատանք ծավալում մտավոր սեփականության պահպանության ոլորտում, սեփական ընկերությունում:

Comments are closed.